ՀայՓոստ ՓԲԸ 40 փոստային բաժանմունքներում ներկա պահին մատուցվում են Միասնական գրասենյակներում մատուցվող պետական ծառայություններ` այդ թվում «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք» ստանալու դիմումների ընդունում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Անձամբ դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը՝
1. Եթե անձը ամուսնացած չի եղել՝
- անձը հաստատող փաստաթուղթ
2. Եթե նախկինում ամուսնացած է եղել՝
- անձը հաստատող փաստաթուղթ
- ամուսնալուծության վկայական (հայցողի անունով)
- կամ ՔԿԱԳ մարմնի կողմից տրված ամուսնալուծության վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
- կամ ամուսնությունը անվավեր ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռ
3. Եթե ամուսինը/կինը մահացել է՝
- անձը հաստատող փաստաթուղթ
- ամուսնության վկայականը կամ ՔԿԱԳ մարմնի կողմից տրված ամուսնության գրանցման վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
- և ամուսնու մահվան վկայականը կամ մահվան գրանցման վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք
Լիազորված անձիկողմից դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը՝
- Հայցողի (լիազորողի) անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ
- լիազորագրի բնօրինակ
- հայտարարության բնօրինակ (նոտարական կարգով վավերացված)
Լիազորված անձը պետք է ներկայացնի նաև ամուսնալուծության և ամուսնու/կնոջ մահվան դեպքերում վերը նշված 2 և 3 կետերում նշված փաստաթղթերը:
Լիազորագիրը կարող է տրված լինել հասարակ գրավոր ձևով, նոտարական վավերացումը պարտադիր չէ:
Հայտարարությունը պետք է պարտադիր վավերացված լինի նոտարական կարգով:
Ստորև ներկայացված է հայտարարության տեքստը՝
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես՝______________________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
հայտարարում եմ, որ ամուսնության գրանցում չունեմ։ Տեղեկացված եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մասին։
Միաժամանակ լիազորում եմ ՝
________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
ստանալ իմ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը։
____ _______ 20__ թ ________________ (ստորագրություն)
Հայտարարության տեքստում նշվում է այն անձի տվյալները, ում անունով տրվում է լիազորագիրը:
Քանի՞ օրում է տրամադրվում տեղեկանքը՝
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք |
ԵՐԵՎԱՆ |
ՄԱՐԶ |
1. Նախարարության կողմից տեղեկանքի պատրաստման ժամկետ |
8 օր* |
8 օր* |
2. Ապոստիլային վավերացում |
3 օր* |
3 օր* |
3. Փոստային առաքման ժամկետ դեպի հաճախորդ |
1 օր* |
3 օր* |
Տեղեկանքի ստացման մոտավոր ժամկետ |
12 օր* |
14 օր* |
* աշխատանքային օր
Ծառայության արժեքը`
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք |
|
Պետական տուրք |
1,200 դրամ |
Հայ Փոստի միջնորդավճար |
1,500 դրամ |
Երկլեզու |
5,200 դրամ |
Ապոստիլային վավերացում |
5,200 դրամ |
Ավելի կարճ ժամանակում ստանալու վճար |
2 աշխ. օր՝ 12,200 դրամ 3 աշխ. օր՝ 8,200 դրամ 4-5 աշխ. օր՝ 5,200 դրամ |
Եթե քաղաքացին ՀՀ տարածքում չունի հաշվառման հասցե (գրանցում) կամ առկա է հաշվառման ընդհատում |
15,200 դրամ |
Ստորև ներկայացված են պետական ծառայություններ սպասարկող փոստային բաժանմունքների ցանկը՝
Քաղաք |
ՓԲ |
ՓԲ |
ՓԲ |
Երևան |
Երևան 1 |
0001 |
Նալբանդյան 21 |
Երևան |
Երևան 5 |
0005 |
Արցախի 4 |
Երևան |
Երևան 10 |
0010 |
Նալբանդյան 28 |
Երևան |
Երևան 17 |
0017 |
Սարի թաղ 7փ.86 |
Երևան |
Երևան 18 |
0018 |
Տիգրան Մեծի 36 |
Երևան |
Երևան 34 |
0034 |
Հ.Սվաճյան 32 |
Երևան |
Երևան 42 |
0042 |
«Զվարթնոց» Օդանավակայան |
Երևան |
Երևան 46 |
0046 |
Բագրատունյաց 22/2 |
Երևան |
Երևան 51 |
0051 |
Կոմիտասի 41 |
Երևան |
Երևան 54 |
0054 |
Դավիթաշեն 1թ. 6 փող., 7ա տուն |
Երևան |
Երևան 62 |
0062 |
Նորքի 2-րդ զ. Թոթովենցի 3 |
Երևան |
Երևան 69 |
0069 |
Դրոյի 15 |
Երևան |
Երևան 78 |
0078 |
Մարգարյան 16 |
Մարզ |
ՓԲ |
ՓԲ ինդեքս |
ՓԲ հասցե |
Արագածոտնի մարզ |
|||
Աշտարակի մասնաճյուղ |
Բյուրական |
0213 |
գ.Բյուրական |
Աշտարակի մասնաճյուղ |
Օշական |
0214 |
գ.Կարբի |
Մաստարա |
Մաստարա |
0511 |
գ.Մաստարա, 4փ, 5շ |
Արարատի մարզ |
|||
Արարատի մասնաճյուղ |
Վեդի 01 |
0624 |
ք.Վեդի, Ասատրյան 59 |
Արմավիրի մարզ |
|||
Արմավիրի մասնաճյուղ |
Մեծամոր 01 |
0910 |
ք.Մեծամոր |
Վաղարշապատի մասնաճյուղ |
Վաղարշապատ 01 |
1101 |
ք.Էջմիածին,Մաշտոցի 2 |
Վաղարշապատի մասնաճյուղ |
Քաղ. փ/բ 09 |
1109 |
Երևանյան խճուղի |
Գեղարքունիքի մարզ |
|||
Գավառի մասնաճյուղ |
Գավառ 01 |
1201 |
ք.Գավառ,Անդրանիկիկ 1 |
Գավառի մասնաճյուղ |
Սարուխան |
1214 |
գ.Սարուխան |
Սևանի մասնաճյուղ |
Սևան 01 |
1501 |
ք.Սևան, Նաիրյան 137 |
Սևանի մասնաճյուղ |
Ծովագյուղ |
1512 |
գ.Ծովագյուղ |
Լոռու մարզ |
|||
Թումանյանի մասնաճյուղ |
Ալավերդի 01 |
1701 |
ք.Ալավերդի |
Ստեփանավանի մասն. |
Ստեփանավան 01 |
1901 |
ք.Ստեփանավան,Շահում. 19 |
Վանաձորի մասնաճյուղ |
Վանաձոր 22 |
2022 |
Գ.Լուսավորիչի 52 |
Կոտայքի մարզ |
|||
Կոտայքի մասնաճյուղ |
Գառնի |
2215 |
գ.Գառնի |
Հրազդանի մասնաճյուղ |
Հրազդան 01 |
2301 |
ք.Հրազդան, Անդրանիկի 13 |
Հրազդանի մասնաճյուղ |
Ծաղկաձոր |
2310 |
ք.Ծաղկաձոր |
Շիրակի մարզ |
|||
Գյումրիի մասնաճյուղ |
04 փ/բ |
3104 |
Կիրովի 5 |
Սյունիքի մարզ |
|||
Գորիսի մասնաճյուղ |
Գորիս 01 |
3201 |
ք.Գորիս, Անկախության 19 |
Կապանի մասնաճյուղ |
Կապան 07 |
3307 |
ք.Կապան, Բաղաբերդ թաղ. 1/1 |
Մեղրիի մասնաճյուղ |
Մեղրի 01 |
3401 |
ք.Մեղրի, փող. Մելիք Օհանջանյան 1 |
Վայոց Ձորի մարզ |
|||
Եղեգնաձորի մասնաճյուղ |
Եղեգնաձոր 01 |
3601 |
ք.Եղեգնաձոր |
Վայքի մասնաճյուղ |
Վայք 01 |
3801 |
ք.Վայք, Ջերմուկի խճ. 19 |
Տավուշի մարզ |
|||
Դիլիջանի մասնաճյուղ |
Հաղարծին |
3908 |
գ.Հաղարծին, 1-ին փողոց 56 |
Իջևանի մասնաճյուղ |
Իջևան 01 |
4001 |
ք.Իջևան,Երևանյան 10 |
Նոյեմբերյանի մասնաճյուղ |
Նոյեմբերյան 01 |
4101 |
ք.Նոյեմբերյան |
Տավուշի մասնաճյուղ |
Բերդ 01 |
4201 |
ք.Բերդ |