
Համաշխարհային փոստային միությունը /ՀՓՄ/ հայտարարել է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ մինչև 15 տարեկան դպրոցականների շրջանում, որի թեման է՝ «Պատկերացրե՛ք, որ Դուք ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի խորհրդականն եք. ո՞ր համաշխարհային խնդիրը կօգնեք նրան լուծել առաջին հերթին և ինչպե՞ս խորհուրդ կտաք նրան լուծել այն»:
Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը արդեն իսկ տեղեկացրել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություներին:
Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2017 թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Նամակները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2017 թվականի ապրիլի 07-ը:
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն 51-45-72 հեռախոսահամարով:
Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ «Հայփոստ» ՓԲԸ՝ Երևան – 0002, Սարյան 22 փ. հասցեով:
Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Միջազգային հարաբերությունների գծով օգնական, ապրանքների մշակման և ուսումնասիրությունների գծով պատասխանատու)