COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Սևանա լիճ (նաև՝ Գեղամա ծով), լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Հայաստանի Հանրապետության ամենախոշոր, իսկ Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճը (Վանա լճից և Ուրմիա լճից հետո)։ 

Նորություններ Նորություններ
Հայաստանում արդեն հասանելի է «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը

Հայաստանում արդեն հասանելի է «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը

Հայփոստը և Ռուսաստանի փոստը կարևոր պայմանագիր են կնքել Հայաստանի և Ռուսաստանի միջև «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու համար: Կնքված պայմանագրի համաձայն՝ Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» համակարգի միջոցով կապ են ապահովելու իրենց փոստային բաժանմունքների միջև, որոնց թիվը Ռուսաստանում 44 000 է, Հայաստանում՝ 900:


Հայկական շուկայում նոր այս համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք, նաև հակառակ ուղղությամբ, ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները:


Համակարգի շահագործման մեկնարկը նախատեսվում է իրականացնել 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:


Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային առևտուրը երկու երկրի միջև:


«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

«Հայփոստ» ՓԲԸ