Միջազգային պատասխան կտրոններ
Եթե Դուք այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ եք ուղարկում կամ առաջարկում, որոնք հասցեատիրոջ կողմից փոստով պատասխան են պահանջում, ապա մեր Միջազգային պատասխան կտրոնները ամենադյուրին և մատչելի լուծումն են:
Ի՞նչ է Միջազգային պատասխան կտրոնը
Միջազգային պատասխան կտրոնները Ձեր գնած կտրոններն են, որոնք Դուք ծրարով ուղարկում եք Համաշխարհային փոստային միության անդամ որևէ երկրում բնակվող ստացողին: ՄՊԿ-ի նպատակն այն է, որ հնարավոր լինի արտերկիր որևէ մեկին նամակ ուղարկելիս միաժամանակ ուղարկել պատասխանի համար վճարման փոստային նշանի արժեքը: Ձեր հասցեատերը կտրոնի դիմաց կարող է փոստային նամականիշ ստանալ (կամ նախապես տպված նամականիշով առաքանի)՝ միջազգային օդային տրանսպորտով առաքվող նամակի համար նախատեսված նվազագույն վճարման փոստային նշանի արժեքով:
Սակագներ և արժեքներ
ՄՊԿ-ն կարելի է փոխանակել ՀՓՄ անդամ երկրներից մեկից մյուսն օդային տրանսպորտով առաքվող՝ մինչև 20 գրամ քաշ ունեցող մեկ միջազգային հասարակ նամակի նվազագույն արժեքին համապատասխան փոստային նամականիշերով:
Ձե՛ռք բերեք Միջազգային պատասխան կտրոնները յուրաքանչյուր փոստային բաժանմունքից՝ 1350 դրամով:
Ինչպես են գործում Միջազգային պատասխան կտրոնները. օրինակ
- Դուք գործնական թղթակցություն եք ուղարկում Հայաստանից արտերկիր: Ձեր ծրարը պարունակում է Միջազգային պատասխան կտրոն, որը Դուք գնել եք Ձեր տեղական փոստային բաժանմունքից:
- Ձեր հասցեատերը կտրոնը տանում է տվյալ երկրի փոստային բաժանմունք և այն փոխանակում է փոստային վճարման նշանի դիմաց:
- Փոստային վճարման նշանն օգտագործվում է ծրարը վերադարձնելու համար՝ թույլ տալով, որ ստացողն առանց որևէ ծախս կատարելու պատասխանի Ձեզ: