COVID-19 համավարակով պայմանավորված՝ հնարավոր են առաքման ժամկետների ուշացումներ:

Մանրամասն
Հետևել

Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում:

Նորություններ Նորություններ
Թողարկվել է«Քաղաքացիական ավիացիա» թեմայով գեղաթերթիկ

Թողարկվել է«Քաղաքացիական ավիացիա» թեմայով գեղաթերթիկ Դեկտեմբերի 16-ին Հայփոստը թողարկեց «Քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:

2013 թվականին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիան նշում է իր հիմնադրման 80-ամյակը:

Հայկական ավիացիայի ծնունդը համարվում է 1933 թվականը, երբ Հայաստանում սկսեց գործել հանրապետական առաջին աէրոակումբը:

Նույն թվականին տեղի ունեցավ Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է թռիչքին պատրաստվող ինքնաթիռը թռիչքուղու խորապատկերին: Նամականիշի վերևի աջ անկյունում պատկերված է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի 80-ամյակը խորհրդանշող լոգոտիպը:

Գեղաթերթիկի խորապատկերին երևում են «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մասնաշենքերը, ինչպես նաև՝ 30-40-ական թվականներին շահագործվող ինքնաթիռը:


Թողարկման օրը՝ 16 դեկտեմբերի 2013թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան

Տպաքանակը՝ 20 000 հատ

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա


«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»

«Հայփոստ» ՓԲԸ



Ֆոտոալբոմ (1)