Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումներ
Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումների համակարգի միջոցով իրականացվում են դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և ԼՂՀ-ում:
Մատուցվող ծառայությունների դիմաց գործում են հետևյալ միջնորդավճարները՝
- Ֆիզիկական անձանց համար՝
√Մինչև 1000 դրամ փոխանցվող գումարի դեպքում ՝ 100 դրամ,
- Իրավաբանական անձանց համար՝ փոխանցվող գումարի 3%-ը:
Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումներ բանկային հաշիվներին
Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է իրականացնել դրամական փոխանցումներ բանկային հաշիվներին:
Ինչպե՞ս ուղարկել
- Այցելում եք փոստային բաժանմունք և լրացնում ԷՓ1 ձևը, որը ներառում է՝
√ ուղարկողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը
√ ուղարկողի հասցեն
√ փոխանցվող գումարի չափը
√ ստացողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը,
√ ստացողի հասցեն ամբողջությամբ կամ ցպահանջ
- վճարում եք փոխանցվող գումարը և ծառայության սակագինը:
Եթե փոխանցվելիք գումարը կազմում է 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելի, ապա փոստային բաժանմունքի օպերատորը հաճախորդից պահանջում է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Ինչպե՞ս ստանալ
- փոստային բաժանմունքից փոխանցման մասին տեղեկություն ստանալու դեպքում այցելում եք փոստային բաժանմունք,
- ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- ստանում եք գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/:
Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
"ՀայՓոստ" ՓԲԸ պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող կտրոն, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, ծառայության գումարի չափը և այլ մանրամասներ:
Փոստային դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցման տվյալների փոփոխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
Փոստային դրամական փոխանցումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել (+37410) 514-577) հեռախոսահամարով: