2013 թվականի դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:
Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, <Արմենտել> ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
1913 թվականին Երևանումշահագործման հանձնվեց 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որիցօգտվումէր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվեցին նաև Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդհամակարգըպահպանվեցմինչև 1920 թվականը:
Հայաստանի հեռախոսային կապը զարգացավ հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման հանձվեց 6 հազարհեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսայինկայանը (ԱՀԿ):
Նամականիշի վրա պատկերված են 30-ական թթ. օգտագործվող հեռախոս, ՛՛Telefonegyar R.T. Budapest’’ հեռախոս և 80-ական թվականներին օգտագործվող հեռախոս հեռախոսասյուների և հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին:
Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն են տրամադրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կապի թանգարանը:
Թողարկման օրը՝ 10 դեկտեմբերի 2013թ.
Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ
Դիզայներներ՝ Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան
Տպաքանակը՝ 40 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
<Հայփոստ Թրասթ Մենեջմենթ>
<Հայփոստ> ՓԲԸ