Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Կորպորատիվ ծառայություններ Կատալոգային վաճառք
Փոստշոփ

Պատվերների ընդունման կարգը և առաքման պայմանները


«Փոստշոփ»-ը բացառիկ ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում իր հաճախորնդներին կատարելու գնումներ կատալոգի միջոցով:


Հաճախորդը կարող է իր նախընտրած ապրանքը պատվիրել էլեկտրոնային կատալոգի միջոցով և ստանալ պատվերը մոտակա փոստային բաժանմունքում: Փոստային բաժանմունքի օպերատորը հաճախորդի անունով ձևավորում է պատվեր-հայտ, որտեղ նշում է պատվիրված ապրանքի կոդը, անվանումը, արժեքը և ապրանքը ներկայացնող գործընկերոջ անվանումը: Պատվերը հաստատելուց հետո գործընկեր կազմակերպությունը որպես դրամական փոխանցում ստանում է պատվիրված ապրանքի գումարը: Եթե բաժանմունքում պատվիրված ապրանքը որպես ցուցադրության նմուշ առկա է, ապա հաճախորդին հանձնվում է այդ ապրանքը, իսկ եթե բաժանմունքում առկա չէ, ապա պատվերն էլեկտրոնային հայտի ձևանմուշով ուղարկվում է կոմերցիոն բաժին, որտեղ մշակվում է համապատասխան աշխատակցի կողմից:


Հաճախորդը պատվիրված ապրանքի գումարը փոխանցում է կատալոգում ներկայացված վաճառողին` «Հայփոստ» ՓԲԸ փոստային դրամական փոխանցման միջոցով:


Երևան քաղաքում առաքումը կատարվում է պատվերն ընդունելուց 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում` 2-3 աշխատանքային օրվա ընթացքում:


Կապը մեզ հետ:


Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կամ առաջարկներ ունենալու դեպքում զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարներով`

+374 10 514 593, +374 10 514 514, +374 95 984 006 կամ ուղարկեք նամակ հետևյալ էլ. հասցեին` [email protected]