
Գեղաթերթիկ` նվիրված Սոչիի օլիմպիադային
Դեկտեմբերի 2-ին Գյումրիում մարվեց և շրջանառություն մտավ Սոչիում կայանալիք XXII Ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված երկու նամականիշերով գեղաթերթիկ:
Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում նամականիշերի հանդիսավոր մարումն իրականացրեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նամականիշերի վրա պատկերված են այն սպորտաձևերը, որոնցով հանդես է գալու Հայաստանի օլիմպիական հավաքականը 2014 թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին. առաջին նամականիշի վրա պատկերված է դահուկավազք սպորտաձևը, իսկ երկրորդի վրա՝ լեռնադահուկային սպորտաձևը:
Գեղաթերթիկի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները:
Դիզայներ՝ Վահագն Մկրտչյան
Տպաքանակը՝ 20 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»
«Հայփոստ» ՓԲԸ