Մանրամասն
Հետևել

The Opera House in Armenia boasts a tradition of centuries; its foundation and the first period of activity in Yerevan go back to the second half of the 19th century.

Նորություններ Նորություններ
2013 թ. դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է մտնելու երկու նամականիշով գեղաթերթիկ

2013 թ. դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է մտնելու երկու նամականիշով գեղաթերթիկ

2013 թ. դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է մտնելու երկու նամականիշով գեղաթերթիկը, որը նվիրված է 2014 թ. փետրվարի 7-ից 23-ը Սոչի քաղաքում կայանալիք 2014 թվականի ХХII ձմեռային օլիմպիական խաղերին:


Նամականիշերին պատկերված են այն սպորտաձևերը, որով Հայաստանը ներկայանալու է ձմեռային օլիմպիական խաղերին. համապատասխանաբար առաջին նամականիշը ներկայացնում է դահուկավազքը, երկրորդը՝ լեռնադահուկային սպորտը:


Գեղաթերթիկի ձախ կողմում պատկերված են Սոչիի լեռները՝ ХХII ձմեռային օլիմպիական խաղերի ջահով և «Սոչի 2014» գրառման հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով:


Թողարկման ամսաթիվ՝ 2013 թ. դեկտեմբերի 2

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպաքանակը՝ 20 000

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա