
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում մարվեց եւ շրջանառության մեջ մտավ նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը: Նամականիշին պատկերված են Եվրոխորհրդի կենտրոնական գրասենյակը Ստրասբուրգում, Եվրոխորհրդի անդամ-երկրների դրոշակները և Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության լոգոն:
Մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Մարման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, փոխարտգործնախարարներ, պաշտոնատար այլ անձինք: 2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնեց նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում վեց ամիս ժամկետով՝
մինչև նոյեմբերի 9-ը։
Տեխնիկական տվյալներ
Թողարկման օրը` 25 նոյեմբերի 2013թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Lowe Martin Group, Կանադա
Անվանագինը` 380 ՀՀ դրամ
Տպաքանակը` 40 000
"Հայփոստ Թրասթ Մենեջմենթ"
"Հայփոստ" ՓԲԸ