Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Խմելու ջրի վարձավճարների հավաքագրում Երևան քաղաքում

«Հայփոստ» ՓԲԸ-ն Երևանի տարածքում գտնվող իր փոստային բաժանմունքների միջոցով իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմելու ջրի դիմաց վարձավճարների ընդունումը:

Խմելու ջրի վարձավճարների հավաքագրումները կատարվում են հետևյալ կերպ`

  • փոստային բաժանմունքում հաճախորդը ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը,հեռախոսի համարը կամ հասցեն,
  • փոստային բաժանմունքի աշխատակիցը ըստ այդ տվյալների բազայում որոնում է հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալներ և ներկայացնում է հաճախորդին,
  • հաճախորդը կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը, որի մյուս օրինակը պահում է իր մոտ:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:


Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում: