Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Բնական գազի վարձավճարների հավաքագրում

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է սպառած բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վարձավճարների հավաքագրում ՀՀ-ի ողջ տարածքում իր փոստային բաժանմունքների միջոցով:

Բնական գազի վարձավճարների հավաքագրումը կատարվում է հետևյալ կերպ`

  • փոստային բաժանմունքում հաճախորդը ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը, հեռախոսի համարը կամ հասցեն,
  • փոստային բաժանմունքի աշխատակիցը ըստ այդ տվյալների բազայում որոնում է հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալներ և ներկայացնում է նրան,
  • հաճախորդը կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորագիրը, որի մյուս օրինակը պահում է իր մոտ:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:

Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում: