Մանրամասն
Հետևել

Պարզ լիճՏավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձության վրա։

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
Ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրում

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է ՋՕԸ-ի անդամ և ոչ անդամ ջրօգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող ոռոգման ջրի վարձավճարների և անդամավճարների հավաքագրումը իր փոստային բաժանմունքների միջոցով:

Ոռոգման ջրի վարձավճարները կատարվում են հետևյալ կերպ`

  • հաճախորդը փոստային բաժանմունքում ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը, հեռախոսի համարը կամ հասցեն,
  • փոստային բաժանմունքի աշխատակիցը, ըստ այդ տվյալների, բազայում որոնում է հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալներ և ներկայացնում է նրան,
  • քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը /մյուս օրինակը պահում է իր մոտ/:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:

Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում: