Մանրամասն
Հետևել

The Republic Square (Armenian: Հանրապետության հրապարակ Hanrapetu'tyan Hraparak) is the large central town square in Yerevan, The square was designed by architect Alexander Tamanian within the 1924 main plan of Yerevan city. 

Նամականիշեր Որտեղ գնել
Ֆիլատելիստական խանութ

2009թ. ապրիլի 29-ին Նալբանդյան փ. 28 հասցեով գտնվող 10-րդ փոստային բաժանմունքի տարածքում (Հանրապետության հրապարակում) "ՀայՓոստ" ՓԲԸ-ն բացեց "Ֆիլատելիստական անկյուն" մասնագիտացված ֆիլատելիստական խանութը: "Ֆիլատելիստական անկյունը" առաջարկում է նամականիշեր, գեղաթերթիկներ, նամականիշերի թեմատիկ հավաքածուներ, նամականիշերի տարեկան հավաքածուներ, քարտ-մաքսիմումներ, առաջին օրվա ծրարներ, փոստային բացիկներ, ֆիլատելիստական այլ պարագաներ: Ֆիլատելիստական անկյունում" դուք կարող եք գտնել նաև բացառիկ նվերներ, որոնք կօգնեն ընկալել ֆիլատելիայի իրական արժեքը:


"Ֆիլատելիստական անկյուն" խանութ սրահը բաց է՝


Երկուշաբթիից ուրբաթ` ժ.09:00-18:00 (ընդմիջումը՝ 1 ժամ 13:00-ից 15:00-ի միջակայքում ),
Շաբաթ` ժ.10:00-17:00 (ընդմիջումը՝ 1 ժամ 13:00-ից 15:00-ի միջակայքում ),

Կիրակի՝ ժ.10:00-15:00 (ընդմիջում չկա)


Հայաստանից դուրս բնակվող իր հաճախորդներին «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նամականիշեր, գեղաթերթիկներ, առաջին օրվա ծրարներ, բացիկներ, տարեկան հավաքածուներ և այլ ֆիլատելիստական ապրանքներ առցանց: Գնումներ կատարելու համար, խնդրում ենք այցելել միջազգային ֆիլատելիստական վաճառքի համար նախատեսված մեր պաշտոնական կայքը՝ www.stamps.am հղումով: