Լավագույն օգնականը Ձեր բիզնեսում
Երբեմն լսելի լինելու ընդամենը մեկ հնարավորություն ես ունենում, ուստի պետք է վստահ լինես, որ տարբերվում ես ամբոխից:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հաճախորդներ ներգրավելու նոր և հետաքրքրություն ներկայացնող արագ և արդյունավետ ճանապարհ է:
Ուղիղ փոստային առաքման ծառայությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն: Ուղիղ փոստային առաքման ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեր հաճախորդներին առաքելու պարբերաբար տրամադրվող բանկային հաշիվներ և պլաստիկ քարտեր, իրականացնում է ծրարավորում և այլ տպագիր նյութերի ուղարկում, ինչպես նաև՝ գովազդատեղեկատվական նյութեր բաժանելով՝ սեղմ ժամկետներում ապահով և վստահելի կերպով Ձեր հավանական հաճախորդներին է ներկայացնում Ձեր իսկ արտադրանքը կամ Ձեր կողմից մատուցվող ծառայությունը:
Առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավելի քան 900 փոստային բաժանմունքների միջոցով:
Մենք կարող ենք օգտակար լինել ընկերություններին՝ կարգավորելու իրենց տվյալների շտեմարանը, ուղիղ փոստային առաքման ծառայությունը և հաճախորդների հետ հարաբերությունները: Մեր ծառայությունները մշակված են այնպես, որ օգնեն ընկերություններին կրճատել ծախսերը, խնայել ժամանակը և ստանալ առավելագույն արդյունք ուղարկված փոստից, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում հավատարիմ և շահաբեր հաճախորդներ գտնել և պահել:
Անհասցե փոստային առաքման ծառայություն` պարզ և վստահելի ծառայություն, երբ անհասցե առաքման եղանակով իրականցվում է տեղեկատվական և գովազդային նյութերի բաշխում, որոնք նախատեսված չեն կոնկրետ հասցեների համար, և որոնց պարունակությունը թույլատրելի է գործող օրենքով, բարոյական նորմերով և բխում է ՀայՓոստի գործարարական շահերից: Այսպիսի նյութերը կարող են առաքվել փոստարկղեր, տների, բիզնես և գրասենյակային, ինչպես նաև այլ կառույցների փոստարկղեր կամ անվանական արկղեր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Սա հաղորդակցման կատարյալ միջոց է, երբ անհրաժեշտ է կապ հաստատել հավանական հաճախորդների հետ, բայց չունեք նրանց անունն ու հասցեն կամ ցանկանում եք ցածր գնով հաղորդակցվել որևէ աշխարհագրական տարածքում գտնվող հաճախորդների հետ:
Օգտվեք ՀայՓոստի Անհասցե առաքման ծառայությունից՝ որևէ աշխարհագրական տարածք թիրախավորելու համար, և ներառեք հատուկ առաջարկ, որը կխրախուսի սպառողներին տրամադրելու իրենց տվյալները, որոնք Դուք կարող եք օգտագործել - Ուղիղ փոստային առաքման արշավներում:
Ի՞նչ կարող եք ուղարկել
- Չծալված փաստաթղթեր /բանկային քաղվածքներ, ծանուցագրեր, տարեկան հաշվետվություններ/
- Տեղեկատվական նյութեր /բուլետեններ, տեղեկատվական թերթիկներ/
- Շահույթ չհետապնդող կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների և շարժումների, ինչպես նաև անհատների կողմից ուղարկվող գովազդային թերթիկներ, գովազդային նյութեր, կատալոգներ
- Քաղաքական /ձայներ հավաքել և թիրախավորել քվեարկողների որոշակի խմբերի/
- Գործարարությունից գործարարություն /բիզնես արտադրանքների և ծառայությունների զարգացում/
Ի՞նչ կարող եք շահել Դուք
- Հարմար գին. ամենաարդյունավետ անհասցե առաքման մոտեցումը հաճախորդներին
- Փոստային առաքանիների բաշխման ժամանակը` համաձայն հաճախորդի պահանջների և ցանկության
- Խմբերի թիրախավորում. տեղեկատվական թերթիկների բաշխումն իրականացվում է այն տարածքներում, որոնք մշտապես ընտրվում են՝ ելնելով հաճախորդների կարիքներից
- Բարձրորակ, արագ և վստահելի լիարժեք ծառայություն մեկ աղբյուրից
- Գրավիչ սակագներ
- Մեծ թվով հատուկ հավելյալ ծառայություններ /ավտոմատացված ծալում, առաքանու ծրարավորում, հասցեների և լոգոտիպի տպագրում, Հայփոստի հաճախորդների տվյալների շտեմարանից հասցեների տեսակավորում և տրամադրում/:
Մանրամասն տեղեկությունների համար
Մեր փորձառու թիմը պատրաստ է հոգալու ձեր կարիքները և տրամադրելու ձեզ համար ճիշտ լուծում: Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ մեր աշխատանքի մասին, և թե ինչ կարող ենք մենք ձեզ առաջարկել, զանգահարեք մեզ կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ`
Հեռ.` +374 10 514 542// +374 10 514 548
Էլ-փոստ` [email protected]