«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է «ԱրմենՏել» ՓԲԸ բաժանորդների տեղական, միջքաղաքային, միջազգային, բջջային և ինտերնետ կապի հեռախոսային ծառայությունների վարձավճարների հավաքագրումը ՀՀ-ի ողջ տարածքում իր փոստային բաժանմունքների միջոցով:
«ԱրմենՏել» ՓԲ ընկերության ծառայությունների վարձավճարումները իրականացվում են հետևյալ կերպ՝
- քաղաքացին այցելում է փոստային բաժանմունք
- ներկայացնում է իր քաղաքային կամ բջջային հեռախոսի համարը
- փոստային բաժանմունքի աշխատակիցը, ըստ հեռախոսի համարի, բազայում որոնում է հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալներ և ներկայացնում նրան
- քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորագիրը /որի մյուս օրինակը պահում է իր մոտ/:
Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:
Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում: