Մանրամասն
Հետևել

Վարդենիսի լեռները Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդնիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն։

Ֆինանսական ծառայություններ Վճարումներ և հավաքագրումներ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ծառայության վարձավճարների հավաքագրում

«Հայփոստ» ՓԲԸ-ն իրականացնում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ծառայությունների վարձավճարների հավաքագրումը ՀՀ-ի ողջ տարածքում իր փոստային բաժանմունքների միջոցով:

Վարձավճարումները կատարվում են հետևյալ կերպ`

  • Քաղաքացին այցելում է փոստային բաժանմունք
  • Ներկայացնում է իր բջջային հեռախոսի համարը
  • Փոստային բաժանմունքի աշխատակիցը, ըստ հեռախոսի համարի, բազայում որոնում է հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալները եւ ներկայացնում է նրան
  • Քաղաքացին կատարում է վճարումը, որից հետո փոստային բաժանմունքի աշխատակիցը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը /մյուս օրինակը պահում է իր մոտ/:

Մարզային փոստային բաժանմունքներում բաժանորդների սպասարկումը, բացի հանգստյան և տոն օրերից, իրականացվում է ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, շաբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 16:00-ը: Երևանում սպասարկումը իրականացվում է ամեն օր՝ 08:00-ից մինչև 19:00-ը և շաբաթ օրը՝ 08:00-ից մինչև 18:00-ը: Երևան քաղաքի թիվ 0010 փ/բ-ն աշխատում է նաև կիրակի օրը՝ 10:00-ից մինչև 15:00-ը, օդանավակայանում գտնվող թիվ 0042 փ/բ-ն աշխատում է շուրջօրյա:

Անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում:


Առանց միջնորդավճարի հաշվի վերալիցքավորում «Հայփոստի» փոստային բաժանմունքներում:

Այսուհետ կարող եք կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային ծառայությունների համար առանց միջնորդավճարի՝ այցելելով «Հայփոստ» ՓԲԸ-ի ցանկացած բաժանմունք ամբողջ ՀՀ տարածքում: Գումարի փոխանցումը բաժանորդի հաշվեկշռին կատարվում է ակնթարթորեն՝ առցանց եղանակով:

Հայփոստի Ձեր մոտակա բաժանմունքը գտնելու համար հետևե՛ք հղմանը. https://www.haypost.am/hy/our-network :