
IFS/ STEFI համակարգը բացառապես փոստային դրամական փոխանցումների համակարգ է, որը իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության Համաշխարհային փոստային օպերատորների միության հովանու ներքո:
Այս համակարգով դրամական փոխանցումները տրամադրվում են միայն "ՀայՓոստ" ՓԲԸ կողմից:
"ՀայՓոստ" ՓԲԸ-ն առաջարկում է `
- Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ,
- Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումներ,
- Փոստային էլեկտրոնային ներհանրապետական դրամական փոխանցումներ
Փոստային դրամական փոխանցումները իրականացվում են գործընկեր երկրների բոլոր փոստային սպասարկման կետերում յուրաքանչյուր երկրի ազգային դրամով (ՀՀ և ԼՂՀ տարածքում ՀՀ դրամով):
Ինչպե՞ս ուղարկել
- Այցելում եք փոստային բաժանմունք և լրացնում ԷՓ1 ձևը, որը ներառում է՝
- ուղարկողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը
- ուղարկողի հասցեն
- փոխանցվող գումարի չափը
- ստացողի անունը, ազգանունը կամ ձեռնարկության անվանումը,
- ստացողի հասցեն ամբողջությամբ կամ ցպահանջ
- վճարում եք փոխանցվող գումարը և ծառայության սակագինը:
Եթե փոխանցվելիք գումարը կազմում է 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելի, ապա փոստային բաժանմունքի օպերատորը հաճախորդից պահանջում է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Ինչպե՞ս ստանալ
- փոստային բաժանմունքից փոխանցման մասին տեղեկություն ստանալու դեպքում այցելում եք փոստային բաժանմունք,
- ներկայացնում եք անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար /,
- ստանում եք գումարը /գումարը տրամադրելուց միջնորդավճար չի գանձվում/:
Դրամական փոխանցումները վճարվում են բացառապես փոխանցման վրա նշված անձանց կամ լիազորված անձին` նոտարական վավերացում ստացած լիազորագրի հիման վրա: Այլ պետությունում տրված լիազորագիրը պետք է հաստատված լինի ապոստիլով, եթե ՀՀ միջազգային պայմանգրերով այլ բան սահմանված չէ:
"ՀայՓոստ" ՓԲԸ պարտավոր է տրամադրել հաճախորդին յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող կտրոն, որտեղ նշված է փոխանցվող գումարի չափը, ծառայության գումարի չափը և այլ մանրամասներ:
Փոստային դրամական փոխանցումներ իրականացնելիս փոխանցման տվյալների փոփոխումը, չեղյալացումը իրականացվում է անվճար` համաձայն ուղարկողի գրավոր դիմումի:
Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ
Փոստային էլեկտրոնային միջազգային դրամական փոխանցումներ իրականցնելու համար "ՀայՓոստ" ՓԲԸ-ն առաջարկում է IFS/ STEFI համակարգը:
IFS/ STEFI դրամական փոխանցումների համակարգի միջոցով հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել
- ՌԴ http://www.russianpost.ru/rp/servise/ru/home/finuslug/cybermoney_world
- Ուկրաինայի http://ukrposhta.ua/ru/perekazati/poshtovi-perekazi-za-mezh/opis
- Բելառուսի http://tarifikator.belpost.by/forms/international/transactions.php
- Մոլդովայի http://www.posta.md/en/page/311.html
- Ղազախստանի http://www.kazpost.kz/ru/tarify-4
- Ֆրանսիայի www.laposte.fr
- Ուզբեկստան http://www.pochta.uz/en/component/content/article.html?id=146
- Լիտվա http://www.post.lt/en/private/financial-services/money-orders/ordersconditions
բոլոր փոստային սպասարկման կետերում:
Յուրաքանչյուր երկրում գործող սակագներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով համապատասխան հղմանը:
ՀՀ-ից IFS/STEFI –ով արտերկիր ուղարկվող դրամական փոխանցումների սակագինը (ծառայության գումարը) կազմում է ուղարկվող գումարի 4%-ը:
IFS/ STEFI փոստային դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցումը հասանելի է այն օրվանից, երբ կատարվել է տվյալ փախանցումը: Համակարգում փոխանցումը պահպանվում է մոտ մեկ ամիս:
Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումներ
Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումների փոխանակումը իրականացվում է հետևյալ երկրների հետ՝
Լատվիա
Էստոնիա
Լեհաստան
Բելգիա
Դանիա
Ռումինիա
Թուրքմենիա
Ղրղզստան
Վրաստան
Տաջիկստան
Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումները իրականացնելու համար սակագինը (ծառայության գումարը) կազմում է ուղարկվող գումարի 4%-ը:
Փոստային թղթային միջազգային դրամական փոխանցումները հասանելի են փոխանցումը կատարելու 5-րդ օրվանից սկսած: Վերջինս համակարգում պահպանվում է մեկ ամիս: